2023 թվականի օգոստոսի 15-ի առավոտյան մի խումբ երիտասարդներ հաձակվել են սեքս-աշխատող, տրանսգենդեր կանանց՝ Գ․ Կարապետյանի և Վ․ Ք-ի վրա և ենթարկել ֆիզիկական բռնության՝ սեռական բնույթի հայհոյանքներով և սպառնալիքներով ուղղորդվող։

Տրանս կանանց խոսքով, դեպքից մոտ մեկ շաբաթ առաջ նույն երիտասարդները մոտեցել են իրենց, սպառնացել բռնությամբ ասելով, որ հակառակ դեպքում իրենց համար «լավ չի լինի» և խոստացել են վերադառնալ։ Պատճառն այն է, որ դեպքի վայրին մոտ՝ Կոմիտաս պողոտայի վրա, բնակվում է բռնարարներից մեկի ընկերուհին։

Տրանս անձանց պնդամբ, հանցագործության հիմքը ատելությունն է իրենց ինքնությամբ հանդեպ։

20-23 տարեկան երիտասարդները ռետինե փամփուշտներով երկու անգամ կրակել են տրանս կանանցից մեկի գլխին ու մեջքին։ Կանայք փորձել են թաքնվել։ Ավելի ուշ՝ մոտ 15 րոպե անց, մոտեցել են տրանս կանանց, և նրանցից մեկը, որն ավելի ցածրահասակ էր ու գտնվում էր լավ մարզավիճակում, ոտքով հարվածել է կանանցից մեկի մեջքին ու գցել ասֆալտին, ապա հարվածել մյուսի կրծքավանդին՝ կրկին գցելով ասֆալտին։ Բռնարարները սպառնացել են կրկնել արարքը, հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, նվաստացրել են կանանց ու ոտնահարել նրանց արժանապատվությունը։

Տրանս կանայք մարմնական վնասվածքներ ու ֆիզիկական ուժեղ ցավ զգալուց հետո զանգահարել են ոստիկանություն, որը ժամանել է կես ժամ անց, ապա հորդորել, որ մոտենան ոստիկանական բաժանմունք` հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու։

Այնուհետև կանայք զանգահարել են «Բազմազանություն» ՀԿ, ստացել իրավախորհրդատվություն և գործընկեր կազմակերպություններից մեկի փաստաբանի ուղեկցությամբ ժամանել ոստիկանական բաժանմունք ու ներկայացրել հաղորդում հանցագործության մասին։

«Բազմազանություն» ՀԿ-ն իր խորը մտահոգությունն է հայտնում վերջին շրջանում ահագնացող բռնությունների նկատմամբ, որոնք դրսևորվում են ատելության հիմքով ԼԳԲՏՔ+ անձանց նկատմամբ։ Ցավոք, տրանս անձինք, լինելով առավել խոցելի, մի քանի անգամ ավելի են կրում ատելության ու բռնության հետևանքները։

ԼԳԲՏՔ+ անձինք ենթարկվում են պարբերական բնույթ կրող շարունակական բռնությունների, ատելության հիմքով խտրականության, որը դրսևորվում է ֆիզիկական, հոգեբանական և տնտեսական ձևերով։

Մենք կոչ ենք անում բոլոր իրավապահ ու պատասխանատու մարմիններին ու անձանց հետևողական լինել հանցագործություններին՝ ընդհանուր առմամբ, ԼԳԲՏՔ+ անձանց և հատկապես տրանս անձանց նկատմամբ։

#DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #LGBT #HumanRights #LGBTRights #DCNGO #DCYouth #YouthVoice #DCRights #Gay #Lesbian #Bisexual #Trans #Queer #LGBTPeople #StopViolence #TransRightsAreHumanRights

Loading