«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան ՀԿ-ն, ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության «Adapt-an-App Sprint» ծրագրի շրջանակներում 2021 թվականի փետրվար-մարտ ամիսների ընթացքում իրականացրեց «Companion Map Armenia» ծրագիրը, որի շրջանակներում ՀԿ-ն ստեղծեց «Ուղեցույց» վեբհավելվածը։

«Ուղեցույցն» ինտերակտիվ քարտեզ է, որի վրա տեղորոշված են հանրային վայրերն՝ ըստ դրանց հասանելիության մակարդակի հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար: Հավելվածում ներառված է լինելու ՀՀ ողջ տարածքը։ Քարտեզում վայրերի հասանելիության վերաբերյալ տեղորոշումն իրականացվում է հավելվածը ներբեռնող և օգտագործող անձանց կողմից թողնված կարծիքների ու գնահատականների հիման վրա (հասանելի է, հասանելի չէ, կիսով չափ է հասանելի և այլ լրացուցիչ գնահատականներ)։

Հավելվածն անցել է թեստավորման փուլ ExterTest կազմակերպության կողմից։

“Campanion Map Armenia” ծրագրի նպատակն էր ստեղծել հնարավորություններ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար, բարձրաձայնել, որ հատկապես Արցախյան երկրորդ պատերազմից հետո առավել կարևոր է ուշադրություն դարձնել հանրային վայրերի հասանելիության ապահովմանը։

«Բազմազանություն» ՀԿ-ն ծրագրի շրջանակներում համագործակցել է մի շարք տեղական ու միջազգային ՔՀԿ-ների ու ՀԿ-ների հետ, ինչպես նաև ներգրավել է ավելի քան 30 կամավոր, որոնք աջակցել են համալրել հավելվածը։

Մյուս կողմից, ծրագրի իրականացման ընթացքում, ԲՍՄԻ ՀԿ-ն ակտիվ գրավոր համագործակցության մեջ է եղել պետական կառույցների հետ, այդ թվում նախարարությունների և Երևանի քաղաքապետարանի։

Ուղեցույց հավելվածի մասին տեղեկատվական աղբյուրներին կարող եք հետևել․

Youtube: Ուղեցույց | Ughecuyc.am

Telegram: @ughecuyc

Email: ughecuyc@gmail.com

Հիշեցնենք, որ «Բազմազանություն» ՀԿ-ի առաքելությունն է նպաստել խոցելի ու թիրախավորված անձանց, այդ թվում՝ ԼԳԲՏՔ+, մշակութային, ազգային  այլ ինքնություն ու հաշմանդամություն ունեցաղ անձանց, կանանց ու աղջիկների շահերի պաշտպանությանը, ստեղծել ապահով միջավայր երիտասարդական ակտիվ խմբերի համար և նպաստել հասարակությունում առկա վերոնշյալ խմբերին անմիջականորեն հարող խնդիրների բարձրաձայնմանը։

#CompanionMapArmenia #CMA #UghecuycArm #Ուղեցույց #DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ