Հարգելի՛ հետևերդներ, ինչպես գիտեք «Բազմազանություն» ՀԿ-ն, ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության «Adapt-an-App Sprint» ծրագրի շրջանակներում իրականացրեց «Companion Map Armenia» ծրագիրը, որի շրջանակներում ստեղծեց «Ուղեցույցը» վեբհավելվածը։
«Ուղեցույցն» ինտերակտիվ քարտեզ է, որի վրա տեղորոշված են հանրային վայրերն՝ ըստ դրանց հասանելիության հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար: Հավելվածում ներառված է լինելու ՀՀ ողջ տարածքը։ Հավելվածը կարող եք տեսնել հետևյալ հղմամբ՝ Ուղեցույց։
Ծրագրի իրականացման ընթացքում «Բազմազանություն» ՀԿ-ի թիմը համագործակցում էր ոչ միայն մի քանի կազմակերպությունների հետ, որոնք գործում են ոլորտում, այլ նաև թվով ավելի քան 30 կամավորների հետ, որոնք իրենց անգնահատելի ներդրումն ունեցան հավելվածի համալրման աշխատանքներում։
Կամավորների հետ աշխատանքի մեկնարկը տրվեց մարտի սկզբին, ապա շարունակվեց ավելի քան մեկ ու կես ամիս։ Կամավորների հետ ողջ աշխատանքն իրականացվեց օնլայն, հաշվի առնելով COVID-19 համավարակը։ Կից մի քանի լուսանկարներ։
Կամավորների աշխատանքը կայանում էր հիմնականում «Ուղեցույց» վեբհավելվածի համալրման մեջ։ Աշխատանքն ընթացել է երկու՝ տնային և քաղաքային խմբերի ձևաչափով։ Տնային խմբի կամավորներն իրականացնում էին կազմակերպության կողմից պետական մարմինների հետ հարցումների միջոցով համագործակցության արդյունքում ձեռք բերված տեղորոշման տվյալների համալրումը, իսկ քաղաքային խումբն իրականացնում էր օֆլայն տեղորոշումներ, յուրաքանչյուրն իր համայնքում, այսինքն Երևանի տարբեր վարչական շրջաններում։ Մի քանի տեղորոշումներ իրականացվել են նաև Վանաձոր քաղաքում։ Այս պահին տեղորոշումները դեռ շարունակվում են։
Մյուս կողմից կամավորներն ակտիվ տարածում էին «Ուղեցույց» վեբհավելվածի տեղեկատվական պոստերների ու թռուցիկները։
Բոլոր կամավորները ստացել են խրախուսական շնորհակալագրեր և հավաստագրեր ի նշան շնորհակալության։
Չնայած նրան, որ աշխատանքներն ընթացել են հիմնականում օնլայն, մենք կարևորել ենք նաև օֆլայն հանդիպումները և իրականացրել երկու նմանատիպ հանդիպում։ Առաջին հանդիպման ընթացքում կամավորներին տրամադրվել են «Ուղեցույց» վեբ հավելվածի մասին տեղեկատվական թռուցիկները, երաշխավորագրեր՝ պետական կառույցներ մուտք ունենալու համար, պոստերներ, սթիքերներ և այլն, ինչպես նաև առավել մանրամասնորեն ներկայացվել է հավելվածի օգտագործման կանոնները և լրացուցյիչ այլ տեղեկատվություն նաև իրականացվող ծրագրի մասին։ Իսկ երկրորդ հանդիպուման ընթացքում իրականացվել է ծրագրի պաշտոնական փակումը, կամավորներին տրամադրվել են սերտիֆիկատները, շնորհակալագրերը, դիտել ենք կազմակերպության կողմից նկարահանված մի քանի հոլովակներ, ֆիլմեր և այլն։
Հանդիպումներն իրականացել են «Բազմազանություն» ՀԿ-ի գործըներ «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի գրասենյակում։
Հիշեցնենք, որ «Ուղեցույց» վեբ հավելվածը կյանքի է կոչվել եռանդամ աշխատանքային թիմով։ Թիմի անդամներն են դիզայներ-ձևավորող, անկախ մասնագետ Հասմիկ Սարգսյանը, վեբ դիվելոփր և ծրագրավորող, անկախ մասնագետ՝ Տիգրան Սարգսյանը, և «Բազմազանություն» ՀԿ հիմնադիր-նախագահ, ծրագրերի համակարգող Արտակ Ադամը։
#CompanionMapArmenia #CMA #UghecuycArm #Ուղեցույց #DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #ДайверСитиНПО #Diversity #Բազմազանություն #Разнообразие #LGBT #HumanRights #LGBTRights #DCNGO #DCProjects #Queer #LGBTPeople #PeopleWithDisabilities