Պատվի Պարը | Դրվագ 1 | էկո էլեկտրո
Մեծագույն ոգևորությամբ, պատվով և արժանապատվությամբ կանչում ենք Ձեզ մասնակցելու առաջին մասսայական ռեյվին՝ խթանելու համար շրջակա միջավայրի պաշտպանությունը։
Այս անգամ միջոցառման հասույթն օգտագործվելու է սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում պլաստիկի և թղթի տեսակավորման համար նախատեսված աղբամաններ տեղադրելուն: Կձևավորենք երտասարդների և աշակերտների խումբ, որոնք համայնքապետարանի հետ համատեղ կկազմակերպեն թափոնների հավաքը, տեսակավորումը, մանրացումը և վերամշակման ուղարկելը: Թափոններից ստացված հասույթը կնվիրաբերվի դպրոցի բարեկարգմանը կամ գյուղում աշակերտների գաղափարների իրականացմանը:
Սրանից զատ, դպրոցներում աշակերտների հետ կիրականցվի աղտոտվածության վերաբերյալ դասընթաց, որը կազմակերպվելու է «Էկո բազմազանություն» կրթական, երիտասարդական նախաձեռնության կողմից և, թե՞ ինչպես պետք է տեսակավորել թափոնը: Աշակերտներին կտրամադրվեն հմտություններ կառավարելու ողջ գործընթացը և շարունակական դարձնել ամեն ինչ:
Սահմանմերձ գյուղը դանդաղ քայլերով, բայց մեր համատեղ ջանքերով, կանցնի շահութաբեր աղբահանության: Կազմակերպվածության և գաղափարային համախմբվածության տեսակետներից կդառնա օրինակելի բնակավայր Հայաստանի մասշտաբով:
Մենք հավատացած ենք, որ նոր Հայաստանը պետք է Պատվով ներկայացվի աշխարհին՝ դառնալով էլեկտրոնային երաժշտության նոր կենտրոնը, ուրմեն արի’ Պարի’ր հանուն Պատվի, հանուն շրջակա միջավայրի եւ հանուն նոր Հայաստանի։

Loading