«Բազմազանություն» ՀԿ-ն միշտ աշխատում է ի շահ խոցելի երիտասարդների և նրանց կարիքները հաշվի առնելով։ Վերջերս մեր շահառուների կողմից հաճախ էինք լսում անգլերենի դասերի անցկացման անհրաժեշտության մասին, և որոշեցինք անցկացնել օնլայն դասընթացներ։ Այսպիսով, մենք մտածեցինք 5-օրյա դասընթացներ իրականացնել անգլերենը զարգացնելու համար։
Այն տեղի ունեցավ օգոստոսին շաբաթական մեկ անգամ։ Դասերի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան իրենց խոսելու և լսելու ունակությունը զարգացնել, որը շատ օգնեց նրանց։ Այս գործընթացը մեծ փորձառություն էր տարբեր մակարդակի անգլերենի տիրապետողների համար՝ A1-ից մինչև B2: Ակտիվ դասերի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ներգրավվելու լեզվի մեջ, զարգացնելու իրենց հմտությունները և ձեռք բերելու ինքնավստահություն։ 5 օրերի ընթացքում նրանք բազամազան գործընթացներում են եղել, ինչպես օրինակ բառապաշարի զարգացում, ինտերակտիվ քննարկումներ։
Այն ներառում էր տեսանյութերի դիտում, տեքստերի ընթերցում, տարբեր թեմաների վերաբերյալ քննարկումներ, սեփական փորձառության կիսում, հարցադրումներ և կարևոր երկխոսությունների ձևավորում։ Ի վերջո, այն ձևավորեց երիտասարդների ցանց, որոնք պատրաստ են մեծացնել իրենց հորիզոնները և նոր հաջողությունների հասնել։

Հետադարձ կապում մասնակիցներն իրենց շնորհակալությունը հայտնեցին և ցանկություն հայտնեցին ավելի ծատ նման հնարավորություններ ունենալու մասին։ 

Եզրափակելով՝ պետք է նշել, որ անգլերենի այս հնգօրյա դասերը լավ հնարավորություն էին լեզվի մեջ հմատանալու համար: Բառապաշարի ընդլայնման համար մեթոդների մշակումից մինչև հաղորդակցման հմտությունների զարգացում, մշակույթի հետ ծանոթացումը յուրահատուկ փորձ էր: Լեզվական հմտություններից զատ դասընթացը հնրավորություն տվեց մասնակիցներին ապահովել շարունակական անձնական աճը ավանդական դասերից դուրս՝ լեզվի ուսուցումը դարձնելով զվարճալի և ինտերակտիվ գործընթաց: 

Դասերն անցկացվեցին մեր կամավոր Մարի Մակարյանի կողմից, ով սովորում է Դիլիջանի Միջազգային Քոլեջում, սիրում է անգլերենը և մարդկանց օգնելը։ 2022 թվ․ նա կամավոր կերպով դասավանդել է անգլերեն Դիլիջանի Համայնքային Կենտրոնում։

#DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #ДайверСитиНПО #DCNGO #ԲՍՄԻՀԿ #Diversity #Բազմազանություն #LGBT #HumanRights #LGBTRights

Loading