2024 թվականի օգոստոսի 1-ին «Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան հկ-ն (ԲՍՄԻՀԿ) կարևոր հանդիպում էր կազմակերպել հյուրընկալելով Ամերիկայի Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատների ներկայացուցիչներին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներին՝ քննարկելու Հայաստանում գենդերային հավասարության խթանման և տրանս* մարդկանց նկատմամբ բռնության կանխարգելման առաջնահերթ խնդիրները: Հանդիպումը տեղի ունեցավ կազմակերպության կողմից հիմնադրված Սփեյս-Երևան երիտասարդական կենտրոնում։
Հանդիպումը կազմակերպվել էր հուլիսի 27-ի՝ Հայաստանում «Գենդերային հավասարության օրվա» շրջանակում: Այս տարվա խորագիրն էր «Գործի՛ր հանուն գենդերային հավասարության և Հայաստանում տրանս* անձանց նկատմամբ բռնության կանխարգելման»։
Վերջին հինգ տարիների ընթացքում «Բազմազանություն» հկ-ն հուլիսի 27-ը նշում է որպես Հայաստանում «Գենդերային հավասարության օր»: Սա կարևոր իրադարձություն է, որի առթիվ կազմակերպությունը նախաձեռնում է հանդիպումներ, քննարկումներ՝ բարձրացնելու իրազեկվածությունը գենդերային հավասարության հետ կապված հրատապ խնդիրների շուրջ։ Ամեն տարի «Բազմազանություն» հկ-ն ներգրավում է ԼԳԲՏՔ+ համայնքին, ԼԳԲՏՔ+ համայնքահեն կազմակերպություններին, գործընկերներին և որոշում կայացնողներին՝ խթանելու ակտիվիզմը և կառուցողական երկխոսություն ստեղծելու գենդերային տարբեր ինքնություն ունեցող անձանց առջև ծառացած մարտահրավերների մասին:
Հանդիպման ընթացքում ընդգծվեց Հայաստանում տրանս* համայնքի առջև ծառացած շարունակական մարտահրավերները՝ ներկայացնելով խտրականության և բռնության հստակ դեպքեր: Կազմակերպությունը ներկայացրեց տրանս* մարդկանց իրավունքների պաշտպանությանն ուղղված նախաձեռնությունները և ընդգծեց այս խնդիրների լուծման համար արդյունավետ օրենսդրական և սոցիալական միջոցների հրատապ անհրաժեշտությունը։
Քննարկվեցին հետևյալ հարցերը․
- Ինչպես են տրանս* անձինք ապրում Հայաստանում և ինչու է կարևոր պատասխանատվություն վերցնել գենդերային հավասարության հասնելու համար։
- Ի՞նչ կարող ենք անել՝ ներգորելու ՀՀ Կառավարության վրա, որպեսզի գործեն նաև հանուն տրանս* անձանց և նրանց նկատմամբ բռնությունները դիտարկեն առաջնահերթ։
Կազմակերպության համար հատկանշական ուշադրության արժանացավ մեր գործընկերների ցուցաբերած ամուր աջակցությունը։ Նրանք կիսեցին մեր մտահոգությունները և ընդգծեցին այս կենսական երկխոսության և համագործակցության շարունակման կարևորությունը։ Հատկապես ոգևորիչ էր նրանց հանձնառությունը Հայաստանում տրանս* անձանց իրավունքների պաշտպանության ու և համատեղ նախագծերի ու ծրագրերի հնարավորությունների ուսումնասիրման հարցում:
Հանդիպման արդյունքում կարծիքների ու հնարավոր քայլերի մասին գաղափարների փոխանակումը հնարավորություններ ստեղծեց ապագա կառուցողական քայլերի՝ ամրապնդելու քաղաքացիական հասարակության, պետական կառույցների և միջազգային կառույցների միջև համագործակցությունը՝ պաշտպանելու տրանս* մարդկանց իրավունքներն ու ազատությունները Հայաստանում:
«Բազմազանություն» հկ-ն շարունակում է հավատարիմ մնալ իր նպատակներին ու գործունեությանը և շարունակում է ակտիվ աշխատել՝ ապահովելու հայաստանյան ԼԳԲՏՔ+ համայնքի արժանապատիվ կյանքի իրավունքը։
#ԲազմազանությունՀԿ #DiverCityNGO #July27 #հուլիսի27 #GendetEqualityDayArmenia #ԳենդերայինՀավասարությանՕրըՀայաստանում