Ավելի քան 10 տարի շարունակ հուլիսի 27-ը Հայաստանում նշվում է որպես Գենդերային հավասարության օր՝ ամրապնդելով ներառականությունն ու զորեղացումը։ Այս տարի «Բազմազանություն» ՀԿ-ն երկու իրադարձությամբ կարևորեց օրը և երկուսն էլ մեծ նշանակություն ունեին ու կենտրոնացած էին «Ակտիվիզմ հանուն հավասարության» խորագրի շուրջ։
Հուլիսի 27-ին բովանդակալից հանդիպում-քննարկում տեղի ունեցավ, որը ճանապարհ բացեց ակտիվիզմի տեսանկյունից գենդերային հավասարության մասին խոսելու։ Արտակ Ադամը՝ «Բազմազանություն» հկ-ի զարգացման պատասխանատուն, ջերմորեն ընդունեց այցելուներին՝ մեկնարկելով օրվա երկխոսությունը։ Նրա խոսքը շարունակեց Աննա Արուճյանը՝ «Հասարակություն առանց բռնության» հկ-ի համահիմնադիրներից մեկը։ Օրվա մեկնարկը որպես գենդերային հավասարության օր, տրվել է «Հասարակություն առանց բռնության» հկ-ի կողմից։ Աննա ներկայացրեց օրվա կարևորության մասին իրենց մտորումները, երբ նախատեսում էին մեկնարկել օրը։
Կարևոր հյուրերն էին Նիկո Սխերմերսը՝ Նիդեռլանդների Թագավորության դեսպանը Հայաստանում, և Հեղինե Ենգոյանը՝ Հայաստանում Մարդու Իրավունքների Պաշտպանի օգնականը։ Նրանց մոտիվացնող ելույթները համախմբելու կոչ էին՝ շեշտը դնելով բաց համագործակցության վրա, որի միջոցով հնարավոր կդառնա ձևավորել հասարակություն, որտեղ կա գենդերային հավասարություն։
Այնուհետև հարթակը ակտիվիստներինն էր՝ Լեո Զատիկյանինը և Լունա Պողոսյանինը, որոնք կիսվեցին իրենց կենսափորձով և վերափոխվող ճանարապհով, որ անցել են որպես փոփոխության կրողներ։
Ակտիվիստների խոսքին հաջորդեց ՀԿ-ոլորտի ներկայացուցիչների պանելային քննարկումը։ Մանակիցներն էին «Փինք» իրավապաշտպան հկ-ի ներկայացուցիչ Սեդա Հակոբյանը, «Կանանց ռեսուրսային կենտրոնի» ներկայացուցիչ Տաթև Բալդրյանը և հյուրընկալող կազմակերպություն «Բազմազանություն» հկ-ի ներկայացուցիչ Վովա Քոլիցը, որոնք հանդես եկան ելույթներով՝ ներկայացնելով իրենց կազմակերպության գործունեությունը հանուն ակտիվիզմի։ Միասնական համոզմունքով՝ նրանք համակարծիք դարձան, որ հաջողության բանալին այս շարժման մեջ բոլոր անհատներին ներգրավելն է, որպեսզի միասին աշխատենք հանուն գենդերային հավասարություն։
Երկրորդ օրը հավասարապես կարևոր էր։ Այն դինամիկ պանելային քննարկում էր, որ սկսեց երկխոսություն Հայաստանից ԲՍՄԻ ՀԿ-ի և իր Շրի Լանկյան գործընկեր կազմակերպությունների և ակտիվիստների միջև։ Օրվա ինտերակտիվ մտքերի փոխանակումը նպատակ ուներ ամրապնդելու կայուն հարաբերությունները երկրների ներկայացուցիչների միջև և համատեղ նպատակներ սահմանել։
Հյուրերի շարքում էին Վարադասին՝ «Չաթրա» հկ-ից, Սուդան, Մոլին «Ջաֆնա Սանգամ» հկ-ից և տրանս ակտիվիստ Վասին։ Նրանց մոտեցումները հարստացրին քննարկումը՝ շեշտը դնելով հավասար հնարավորությունների ստեղծման և ջատագովելու վրա, հատկապես կրթության ոլորտում։ Առանձնահատուկ կենտրոնացում կատարվեց միմյանց յուրօրինակ փորձառությունները և իրականությունները հասկանալու վրա, որի հիման վրա Հայաստանը և Շրի Լանկան կարող են արդյունավետ համագործակցել։
Գենդերային հավասարությունը բոլոր անհատների միավորման և համագործակցության պատասխանատվությունն է։ Հավասարության ձգտումը գոյություն ունեցող իրականություն է, որ ազդակ է մեզ համար՝ միավորվելու հավասարության և ներառականության համար մղվող պայքարի շուրջ։
#ԲազմազանությունՀԿ #DiverCityNGO #July27 #հուլիսի27 #GendetEqualityDayArmenia2023 #ԳենդերայինՀավասարությանՕրըՀայաստանում2023 #GEDA2023 #GEDA #SriLanka