Աշխատանքի սկիզբը` մայիս, 2023թ.
«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան ՀԿ-ն փնտրում է իր հավատարիմ ու աշխատասեր ֆոնդահայթհայթողին, որն ակտիվորեն կներգրավի կազմակերպության զարգացման գործընթացներում ու կդառնա մեր ընտանիքի անդամը։
ԲՍՄԻ ՀԿ-ի արժեքներն են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, արժանապատվությունը, հավասարությունը, էկո զգայությունությունը, ապահով միջավայրը, խաղաղությունը, հզորացումը և ներառականությունը։ Եթե կիսում ես այս արժեքները, ապա շտապիր կարդալ այս հայտարարությունը և միանալ մեզ։
Մեզ համար կարևոր է, որ մեր թիմի նոր անդամն ունենա առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ քաղաքացիական հասարակական կազմակերպություն/ներում, որի ընթացքում ներգրավված է եղել հենց ֆոնդահայթհայթման գործընթացներում։ Մենք ուրախ կլինենք, եթե ունենա նաև անհատական հաջողված պատմություններ ծրագրեր համակարգելու, ղեկավարելու ու արդյունավետ ավարտի մասին։
Մյուս կողմից
- անհրաժեշտ է տիրապետել ֆոնդահայթհայթման software հմտություններին,
- կանոնավոր կապ պահպանել ֆոնդահայթհայթողի հետ անմիջական աշխատանքային կապ ունեցող թիմի մյուս անդամների հետ (ակտիվ կոմունիկացիան այս աշխատանքում չափազանց կարևոր է),
- անհրաժեշտ է տրամադրել reference-ներ, մյուս կողմից կարողանալ ներկայացնել, թե ինչ մեթոդներով եք աշխատել,
- անհրաժեշտ է ներկայացնել միջազգային դոնոր կազմակերպությունների հետ աշխատելու փորձը,
- պետք է տիրապետել ՔՀԿ-ներում աշխատանքային մշակույթին, լինել գենդերազգայուն, սոլիդար և բաց՝ նորի, նոր գաղափարների նկատմամբ, լինել մոտիվացված, եռանդուն և պատրաստ լինել, մեզ հետ բացահայտելու մեր թիմային ներուժը,
- մյուս կողմից, մեզ համար կարևոր է, որ ներկայացվեն ֆոնդահայթհայթման աշխատանքներում կայուն զարգացման մասին պատկերացումներ, որոնք հատուկ կլինեն ԲՍՄԻ ՀԿ-ին,
- անգլերենի գերազանց իմացությունը և ռուսերենի առնվազն խոսակցական մակարդակի իմացությունը, որոնք աշխատանքի անբաժանելի մասն են, պետք է առկա լինեն։
Չափազանց կարևոր են նաև․
- անգլերենի գրավոր գերազանց իմացությունը,
- համակարգչային հմտությունները (Microsoft office, Google Docs, Sheets, Forms եւ այլն),
- կազմակերպվածությունը եւ պատասխանատվության բարձր զգացումը,
- մանրուքների նկատմամբ ուշադրություն, զգայունությունը,
- նոր հմտություններ ձեռք բերելու եւ ինքնակրթվելու ցանկությունը,
- կազմակերպական ակտիվ հմտություններն ու ժամկետների խիստ պահպանումը,
- պատասխանատու և նախաձեռնող աշխատելաոճը,
- թիմային և անկախ աշխատելու կարողություն,
- ստեղծագործական մտածողություն։
Եթե հարցեր չունես, ապա խնդրում ենք լրանել հետևյալ հայտը։
Մեր առաջին հանդիպումը կլինի առցանց, երբ հրավիրվեք հարցազրույցի:
Դիմիր մինչև այս տարվա մայիսի 15-ը։
#DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #ДайверСитиНПО #Diversity #Բազմազանություն #Разнообразие #LGBT #HumanRights #LGBTRights #DCNGO #Job #Fundraiser #աշխատանք