Սոցիալական և մշակութային գործոնները հզոր ազդեցություն են ունենում  անձի ձևավորման վրա: Հոմոֆոբիան չի հանդիսանում մարդու ի ծնե հատկություն, այն ձեռք է բերվում արտաքին աշխարհից: Պատրիկ Գրժանկան, որը Թենեսիի համալսարանում հոգեբանության պրոֆեսոր է, իր հետազոտությունների արդյունքում  պարզել է, որ հոմոֆոբիան կապ ունի կարծրատիպերի հետ: Հետազոտության շրջանակներում առանձնացնելով ԼԳԲՏՔ+ անձանց մասին պատկերացումների չորս դասակարգում, հարցումների միջոցով արձանագրել է, որ ամերիկացի ուսանողների մեծամասնությունը համաձայն է այն պնդմանը, որ մարդիկ ծնվում են իրենց սեռական ուղվածությամբ։ Այս կետի հետ համակարծիք են եղել հարցմանը մասնակցող  բոլոր տեսակ սեռական ուղվածություն ունեցող անձինք։

Մյուս երեք կետերից էին այս մտքերը․

  • միևնույն սեռական խմբին պատկանող բոլոր մարդիկ նման են իրար,
  • անձը կարող է պատկանել միայն  մեկ սեռական խմբի,
  • եթե դուք ծանոթանում եք խմբից որևէ մեկի հետ, դուք իմանում եք ողջ խմբի մասին։

Սակայն, մյուս երեք պնդման հետ համաձայն անձանց մոտ նկատվել  է բացասական վերաբերմունք ԼԳԲՏՔ+ նկատմամբ: 

Գրժանկան այս երևույթն անվանում է  մարդկանց գիտակցության «ենթադրյալ նախապատվություն», որն իրենց օգնում է ընդունել որոշակի կարծրատիպեր: Նա գտնում է, որ կրթությունն ու իրազեկվածությունը հանդիսանում են ամենահուսալի միջոցները մարդկանց միջև  հարաբերություններում նման կարծրատիպերը հաղթահարելու համար, ինչը կարող է հանգեցնել հոմոֆոբիայի նվազեցմանը:

#DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #ДайверситиНПО #Diversity #Բազմազանություն #Разнообразие #LGBT #HumanRights #LGBTRights #DCNGO #DiverseSociety #ԲազմազանՀասարակություն

Loading