Մայիսի 17-ը հայտնի է որպես հոմոֆոբիայի, բիֆոբիայի, տրանսֆոբիայի դեմ պայքարի համաշխարհային օր։ Օրվա առթիվ աշխարհի 100-ից ավել երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, մի շարք իրադարձություններ են տեղի ունենում` բարձրաձայնելու ԼԳԲՏ անձանց իրավունքների մասին։
Եվս մեկ անգամ անդրադարձ կատարելով օրվա ակունքներին, եկեք հիշենք, թե ինչու՞ հենց մայիսի 17-ը։ 1990 թվականի հենց այդ օրը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը որոշեց նույնասեռականությունը հանել հիվանդությունների շարքից։ Այդ կապակցությամբ մի քանի կազմակերպություններ, ինչպիսիք են Լեսբիների ու գեյերի միջազգային ասոցիացիան, ԼԳԲՏ հրեաների համաշխարհային կոնգրեսը, Գեյերի և լեսբիների մարդասիրական ասոցիաիան և մի քանի այլ կառույցներ ևս, 2004 թվականից մեկնարկած մեկամյա արշավից հետո՝ 2005 թվականին ստորագրեցին կոչ՝ աջակցելու «IDAHO» նախաձեռնությանը:
Ինչպես նախորդ տարիներին, այսպիսով, այս տարի ևս, «Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան ՀԿ-ն միացավ #IDAHOBIT շաբաթվա շրջանակներում իրականացվող իրադարձություններին։
Լինելով երիտասարդական ԼԳԲՏՔ+ համայնքահեն կազմակերպություն, ԲՍՄԻ ՀԿ-ն բազմիցս է ուսումնասիրել հասարակության շրջանում իրազեկվածությանը ԼԳԲՏՔ+ անձանց մասին և հերթական անգամ արձանագրել, որ հայ հասարակությունը գրեթե անիրազեկ է տարաբնույթ հարցերի շուրջ, այդ թվում նաև ԼԳԲՏՔ+ անձանց։ Ուստի, կարևորելով այս հանգամանքը, մենք մեկնարկեցինք օնլայն տեղեկատվության հրապարակում պատկերների տեսքով, որը կարող եք գտնել կազմակերպության սոցիալական մեդիա հարթակներում։
(սեղմիր պատկերների վրա)
«Բազմազանություն» ՀԿ-ն իր մասնակցությունն ունեցավ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող հանդիպում-քննարկմանը, որին մասնակցում էին Հայաստանի պետական և միջազգային կառույցների, դիվանագիտական առաքելությունների, ԼԳԲՏԻՔ+ համայնքի և համայնքահեն ՀԿ-ների ներկայացուցիչներմ որոնք խոսեցին տարաբնույթ հարցերի մասին։։ Քննարկում իրականացվեց մայիսի 17-ին՝ հոմոֆոբիայի, բիֆոբիայի և տրանսֆոբիայի դե պայքարի միջազգային օրվա շրջանակներում։
Կազմակերպությունը ներկայացնում էր կազմակերպության ծրագրերի համակարգող և զարգացման պատասխանատու Արտակ Ադամը, որը պանելային քննարկման ժամանակ առանձնակի ուշադրություն գրավեց զորակոչի ընթացքում ԳԲՏՔ+ անձանց նկատմամբ դրսևորվող խտրականության ու բռնության դեպքերին, նշեց այն իրավախախտումները, որոնք կազմակերպությունն արձնագրել է վերջին տարիներին իրականացվող զորակոչերի ընթացքում։
Մեզ համար չափազանց կարևոր է նպաստել, որ հասարակությունն առավել իրազեկ դառնա հոմոֆբիայի, բիֆոբիայի ու տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա մասին։ Որի համար, մայիսի 17-ին մենք հրապարակեցինք տեղեկատվական տեսանյութ։
Եվս մեկ անգամ, մենք կո’չ ենք անում բոլորին ապավինել մարդու հիմնարար իրավուքնների ու ազատությունների գերակայությանը, բարձրաձայնել ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականության և նրանց իրավունքների ոտնահարման դեպքերի մասին։
Մենք կո՛չ ենք անում ԼԳԲՏ համայնքին լինել համախմբված, շարունակել պայքարել իրանց իրավունքների իրացման հնարավորությունների համար։
#IDAHOBIT2023 #IDAHOBIT #DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #LGBT #LGBT_Rights