ՍՈւԳԻ | սեռական ուղվածություն և գենդերային ինքնություն

Հայաստանում օգոստոսի 3-ը նշվում է որպես ԼԳԲՏՔ+ անձանց իրավունքների համար պայքարի ազգային օր, որը 2020 թվականին սկզբնավորել է «ՓԻՆՔ» իրավապաշտպան ՀԿ-ն։ Օրվա հիմքում դրվել է ԼԳԲՏՔ+ անձանց նկատմամբ առկա խտրականության մասին բարձրաձայնելու, նրանց խնդիրների վրա միջազգային մարմինների և պետական կառույցների ուշադրությունը հրավիրելու կարևորությունը։

Օրը խորհրդանշական է։ 

Որպես ԼԳԲՏՔ+ անձանց նկատմամբ սեռական ուղվածության ու գենդերային ինքնության հիմքով խտրականության ու բռնությունների մասին բարձրաձայնման, ԼԳԲՏՔ+ անձանց իրավունքների համար պայքարի ազգային օր ընտրվել է օգոստոսի  3-ը, քանի որ 2018 թվականի նույն օրը Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքում 9 երիտասարդներ, այդ թվում՝ ԼԳԲՏՔ+ ակտիվիստներ, բռնության են ենթարկվել ավելի քան 20 անձի կողմից՝ իրենց իրական կամ ենթադրյալ ՍՈւԳԻ պատճառով: Քրեական գործով վարույթը կարճվել է քննիչի որոշմամբ, սակայն հետագայում որոշումը վերացվել է դատարանի կողմից: Բռնությունից անցել է շուրջ 3 տարի, սակայն քննչական գործողությունները դեռևս չեն վերսկսվել, իսկ բռնություն գործադրած որևէ անձի մեղադրանք չի առաջադրվել: Տուժողները շարունակում են պայքարել իրենց իրավունքների համար նախաքննության մարմիններում և դատական տարբեր ատյաններում:

2020 թվականին, «Բազմազանություն» ՀԿ-ի նախագահ Արտակ Ադամը, համագործակցելով «ՓԻՆՔ» ՀԿ-ի հետ, ևս միացավ պայքարի օրվան և բարձրաձայնեց իր նկատմամբ տեղի ունեցած բռնության մասին։

Այսպիսով՝ այս տարի ևս, ենք միանում ենք բարձրաձայնելու ԼԳԲՏՔ+ անձանց նկատմամբ ՍՈւԳԻ հիմքով խտրականության մասին, կանխելու բռնության դրսևորումները, և կոչ ենք անում բոլորին միանալու մեզ, խրախուսելու հավասարությունը և արդարությունը։

Մենք պահանջում ենք արդարադատություն և արդարամտություն, հավատալով, որ կգա մի օր, երբ մեր հաաարակություններն իրոք կլինեն բազմազան։

#DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #ԼԳԲՏՔանձանցԻրավունքներիՀամարՊայքարիԱզգայինՕր#ДайверСитиНПО #Diversity #Բազմազանություն #Разнообразие #LGBT #HumanRights #LGBTRights #DCNGO

Loading