«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը (հկ) ուսումնասիրելով ԼԳԲՏՔ+ անձանց և գենդերային հիմնահարցերի լուսաբանման բացը հայկական մեդիա դաշտում իրականացրեց «Բարձրացնելով ԼԳԲՏՔ+ անձանց տեսանելությունը հասարակության շրջանում» ծրագիրը։ Ծրագրի ֆինանսական աջակցությունը տրամադրել էր կազմակերպության ԲՍՄԻ ՀԿ-ի գործընկեր “COC Nederland” իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը։

Ծրագրի բյուջե
Ծրագրի ողջ բյուջեն կազմել է 7000 եվրո։

Ծրագրի իրականացման ժամկետներ
Ծրագիրն իրականացվել է 4 ամսում՝ հունվարից ապրիլ ամիսներին։

Ծրագրի նպատակ
Ծրագրի նպատակն է կառուցողկան կերպով բարձրաձայնել ԼԳԲՏՔ+ անձանց խնդիրները և նպաստել կազմակերպության տեսանելությանը տեղական և միազգային մակարդակներում։

Ծրագրի նպատակին հասնելու համար կազմակերպությունը ստեղծել է թվով 8 տեղեկատվական բնույթ ունեցող հոդվածներ, որոնք անդրադառնում են այն ռազմավարական խնդիրներին ու հրատապ կարիքներին, որոնց շուրջ աշխատում է կազմակերպությունը: Ծրագրի շրջանակներում նաև ստեղծվել են 8 իլյուստրացիաներ, որոնք փոխանցում են հոդվածների գլխավոր ուղերձները։
Թեմաները բազմազան են․ սեռակրթությունից մինչև ԼԳԲՏՔ+ անձանց նկատմամբ գենդերային հիմքով խտրականություն կյանքի տարբեր ոլորտներում, ընտանեկան բռնություն, զորակոչի ընթացքում բռնություններ, ատելության հիմքով հանցագործություն, ատելության հրահրում, ԼԳԲՏՔ+ անձանց շրջանում ինքնասպանությունների թվի աճ ու ԼԳԲՏՔ+ անձանց նկատմամբ համընդհանուր բացասական վերաբերմունք։
Ծրագիրը նաև հնարավորություն է տվել շարունակել ապահովել անվտանգ ռեսուրս կենտրոնի աշխատանքը կազմակերպության տարածքում, որտեղ ԼԳԲՏՔ+ անձինք ազատորեն կարող են ինքնադրսևորվել ու ինքնաիրացվել։

Ծրագրի արդյունքները
• 8 հայալեզու և անգլիալեզու տեղեկատվական հոդվածների ԼԳԲՏՔ+ անձանց խնդիրների վերաբերյալ,
• 20 իլլյուստրացիաներ, որոնք արտացոլում են ԼԳԲՏՔ+ անձանց խնդիրների վիզուալացումը,
• Անգլերեն – հայերեն բացատրական բառարան, որտեղ ներկայացված են ԼԳԲՏՔ+ համայնքին առնչվող տերմիններ՝ լեզուն դարձնելով ավելի գենդերային և չոզեք, ինչպես նաև
• Կազմակերպության երիտասարդական ապահով տարածքի պահպանում, որն ապահովում է ակտիվ աշխատանք։

 

#DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #DCNGO #COCNetherlands

Loading