«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան ՀԿ-ն մեկնարկել է ոչ-ֆորմալ հարթակում քննարկումներ, որի շրջանակներում արդեն իսկ անդրադարձել է մի քանի թեմաների, որոնց մասին բարձրաձայնվում են հասարակության տարբեր շրջաններում։

Ոչ-ֆորմալ հարթակում կազմակերպությունն անդրադառնում է այնպիսի հարցերի, որոնք հրատապ են, լռեցված են, կամ պահանջված և էականորեն հանդիսանում են որպես հիմնախնդիր։

Այսիպիսով, մարտի 16-ի քննարկումն իրականացվեց «Ազատազրկված ԼԳԲՏ անձանց հիմնախնդիրները ՀՀ-ում» զեկույցի շուրջ, որի ժամանակ հյուրընկալել էինք «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հկ-ի հիմնադիր-նախագահ և զեկույցի հեղինակ՝ Նարե Հովհաննիսյանին։ Հետազոտությունում ներկայացվում է ազատազրկված ԼԳԲՏ անձանց հիմնախնդիրները, որոնք ծառացել են նրանց առջև սեռական ուղղվածության ու գենդերային ինքնության հիմքով դրսևորվող խտրականության պատճառով։
Իր տեսակով ու բովանդակությամբ զեկույցն առաջինն է Հայաստանում։

Քննարկումը հասանելի է ԲՍՄԻ ՀԿ-ի յութուբյան ալիքում։

Հաջորդ վեբինարը, որը թերևս նախորդ քննարկման շարունակությունն էր, կրկին իրականացվեց Նարե Հովհաննիսյանի հյուրընկալությամբ, մարտի 22-ին, որը հանդիսանում է նաև Հայաստանի Հանրապետության Արդարադատության Նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի հասարակության հետ կապերի պատասխանատուն։ Քննարկման թեման էր «ՀՀ-ում քրեակատարողական համակարգի հիմնախնդիրները»։ Երկու քննարկումներն էլ ուղիղ միացմամբ հասանելի են եղել ԲՍՄԻ ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում։ Այս քննարկմանը ևս կարող եք հետևել ԲՍՄԻ ՀԿ-ի յութուբյան ալիքում։

Այնուհետև, մարտի 29-ին, իրականացվեց քննարկում, որի ընթացքում խոսեցինք  «Գիտակցություն» թեմայի շուրջ։ Հյուրընկալել էինք  «Չիտ» հասարակական կազմակերպության համահիմնադիր, կենսակենտրոն հողագործության ջատագով Սևակ Կիրակոսյանին։ Քննարկման ընթացքում միասին ուղևորվեցինք մեր գիտակցության և ինքնությունների բազմազան աշխարհներով, ուսումնասիրեցինք մեր սուբյեկտիվ փորձառությունը։ Նաև միասին իրականացրեցինք էքսպերիմենտներ՝ զգայարանների, մտքի, բանականության ու երևակայության հիպնոսացնող աշխատանքի շուրջ` զննելով մեր իսկ փորձառությունն ու իրականությունը։

Այս քննարկման տեսաձայնագրությունը ևս հասանելի է։

Հերթական քննարկումն իրականացվեց կրկին 2021 թվականին, ապրիլի 19-ին, «Հատուկ կարգավիճակ ունեցող սպառողների զբոսաշրջային ճանապարհորդությունների կազմակերպումը» թեմայի վերաբերյալ։ Հյուրընկալեցինք Վալերի Բրյոսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի միջազգային տուրիզմի ֆակուլտետի բակալավրի շրջանավարտ Անի Մեսրոպյանին։ Այս և վերոնշյալ բոլոր հանդիպումները մոդերացվում էին ԲՍՄԻ ՀԿ ծրագրերի համակարգող Արտակ Ադամի կողմից։ Այս քննարկման տեսաձայնագրությունը տես յութուբյան ալիքում։

Մարտ ամսից մինչև ապրիլ ամիսը ԲՍՄԻ ՀԿ-ն նախատեսել էր ոչ-ֆորմալ հարթակում իրականացնել մի քանի հանդիպումներ, որոնցից վերջինն իրականացվեց ապրիլի 28-ին «Տրավեստի արկածներ Սոֆիկի Հետ» խորագրի ներքո, որի ժամանակ խոսցեինք թե ինչ տարբերություններ կան տրանսվեստիտի և տրավեստի արտիստի միջև։ Արդյոք տրանսսեքսուալն ու տրանսվեստիտը նույն բանն են։ Անդրադարձանք քրոսդրեսըր անձանց, դրագ արվեստին, ինչպես նաև խոսեցինք գենդերից ու արվեստից։  Հյուրընկալել էինք Սոֆիա Շանտի Օմմմ-ին։

 

#DiverCityNGO​​​ #ԲազմազանությունՀԿ #ДайверСитиНПО #Diversity #Բազմազանություն #Разнообразие #LGBT #HumanRights #LGBTRights #DCNGO

Loading