«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան հկ-ն մեկնարկում է խորհրդատվություններ՝ նոր ձևաչափով ու նոր մոտեցմամբ։ Հավասարը՝ հավասարին մեթոդով նախատեսված խորհրդատվությունները ներառում են խորհրդատուի ու խորհրդառուի միջև հավասար հաղորդակցություն, որոնք ունեն նմանատիպ անցյալ, կենսափորձ, որոնք փոխադարձաբար կիսում են մարտահրավերների լուծումները և ունեն նմանատիպ պատկերացումներ լուծումների շուրջ: Համագործակցային այս մոտեցումը խրախուսում է փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման միջավայրի համատեղ կերտումն ու ձևավորումը՝ ընդլայնելով խնդիրներին լուծումներ տալու հեռանկարների համատեղ կենսափորձի հնարավորությունները։ Այն հնարավորություն է տալիս խորհրդատուին և խորհրդառուին գնահատել մեկը մյուսի փորձառնությունը, խրախուսել ակտիվ փոխազդեցությունը միմյանց վրա։
Կազմակերպությունը մեկնարկել է․
Անհատական հավասարը՝ հավասարին խորհրդատվություններ, որը ստեղծում է հարթակ ու հնարավորություններ, որտեղ դուք կարող եք քննարկել ձեզ հետաքրքրող տարբեր թեմաներ ու հարցեր տրանս* անձանց հետ կապված, իսկ խորհրդատուն կլինի հենց տրանս անձ, ավելին իմանալ տրանս մարդկանց և տալ ձեզ հետաքրքրող հարցերը:
Տրանս* անձի հետ հավասարը՝ հավասարին անհատական խորհրդակցություններըկիրականավեն «Բազմազանություն» ՀԿ-ի գրասենյակում։Մենք մեկնարկել ենք նաև խմբային հանդիպումներ տրանս* անձի հետ, որի ընթացքում խմբավարը կմոդերանի քննարկումներ և զրույցներտարաբնույթ հարերի շուրջ, որոնք հնարավորույթուն են ստեղծում անվտանգ, ապահով և ազատ միջավայրի՝ կիսվելու, խոսելու, ինքնաարտահայտվելու և պատմելու մեր կենսափորձի մասին։
Հանդիպումների ընթացքում մենք կխոսենք նաև այնպիսի հարցերից, որոնք վերաբերում են ԼԳԲՏՔ+ համայնքին, կունենանք ֆիլմի դիտումներ, արտ-թերապիաներ, դասընթացներ հորմաթերապիայի մասին, կունենանք ազատ, ոչ-ֆորմալ զրույցներ սուրճի, թեյի և այլ համովիկների սեղանի շուրջ։

Միանալու ու խորհրդատվություններ ստանալու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտը։