Բոլորս ենք հիշում, որ 2022 թվականի հոկտեմբերի 20-ի երեկոյան երիտասարդ նույնասեռական զույգը Դավթաշենի կամրջից ցած նետվեց։ Երիտասարդների ինքնասպանության լուրն արագ տարածվեց մինչև օրվա ավարտը։  Մինչ ինքնասպան լինելը տղաներն իրենց ինստագրամյան էջում հրապարակել էին լուսանկարներ, որտեղ նրանք համբուրվում են՝ ձեռքերը դեպի հեռուն պարզած։ Լուսանկերներն ունեին հետևյալ ռուսալեզու գրառումը․ «Երջանիկ ավարտ․ լուսանկարները տարածելու և մեր հետագա գործողությունների վերաբերյալ որոշումները միասին են կայացրել»։

Նույնասեռական զույգի ինքնասպանությունից հետո, երբ նրանց հրապարակումն ու լուսանկարները արագորեն տարածվեցին բազմաթիվ սոցիալական հարթակներում, սոցիալական չատերում, լրատվականների կայքերում ու ալիքներում, հազարավոր մարդիկ սկսեցին ատելության կոչեր տարածել զույգի և առհասարակ ԼԳԲՏՔ+ անձանց ու համախոհների դեմ։ Տղաների ինքնասպանությունը առիթ դարձավ, որ հայ հասարակության շրջանում արմատացած քսենոֆոբիան ու հոմոֆոբիան գլուխ բարձրանան։ Այս դեպքը ևս մեկ անգամ ապացուցեց, որ մեր հասարակության մեջ շատերն են բռնարար վարքագիծ դրսևորում ԼԳԲՏՔ+ անձանց նկատմամբ. նույնասեռական լինելու հանգամանքը նկատի առնելով՝ բնական էին համարում ինքնասպանությունը, ԼԳԲՏՔ+ այլ անձանց հորդորում նույն քայլին դիմել։

«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան ՀԿ-ն՝ որպես ԼԳԲՏՔ+ համայնքահեն երիտասարդական կազմակերպություն, արձնագրել է, որ նույնասեռական զույգի դեմ ատելության կոչեր հղել են ոչ միայն բազմաթիվ շարքային քաղաքացիներ, այլև որոշ քաղաքական, հասարակական և հանրային գործիչներ, ինչը նպաստում է ատելության քարոզի հանրայնացմանն ու ահագնացմանը։

Կազմակերպությունը, հավաքագրելով հարյուրավոր նմանատիպ հայտարարություններ և ուսումնասիրելով զույգին հասցեագրված ատելության կոչերն ու վիրավորանքները, վեր է հանել դրանց պատճառները․
  • հասարակության շրջանում տարածված վախերը ԼԳԲՏՔ+ անձանցից (հոմոֆոբիա, քսենոֆոբիա),
  • ԼԳԲՏՔ+ անձանց հարցերի վերաբերյալ իրազեկվածության պակասը,
  • սեռականության և գենդերի վերաբերյալ անբավարար գիտելիքն ու պատկերացումները,
  • դավադրության տեսություններն ու կեղծ նարատիվները, որոնք վերաբերում են ԼԳԲՏՔ+ անձանց,
  • քաղաքական մի շարք դրդապատճառներ, որոնց դեպքում նպատակաուղղված շահարկվում են ԼԳԲՏՔ+ հիմնահարցերն ու համեմատականներ տարվում բանակի, պատերազմական իրադարձությունների միջև ևն։

Այս ամենի համատեքստում, «Բազմազանություն» ՀԿ-ն անհանդուրժելի է համարում երիտասարդ նույնասեռական զույգի ինքնասպանության արժեզրկումը, դեպքի կապակցությամբ շահարկումները իրավապաշտպան անձանց, կազմակերպությունների շուրջ։ Ակնհայտ է ու անհերքելի, որ զույգն ինքնասպան է եղել հոմոֆոբիայի, հայ հասարակությունում առկա արմատացած բռնության կոչերի ու ատելության պատճառով։ Ուստի, հիմնվելով այս փաստի վրա, մենք ստորացուցիչ ենք համարում տարատեսակ շահարկող մեկնաբանումները, համեմատությունները այլ հարցերի հետ ու արժեզրկող՝ երիտասարների կյանքի իրավունքը, որը չիրացվեց։

Մենք կրկին բարձրաձայնում ենք, որ ԼԳԲՏՔ+ համայնքը պաշտպանված ու ապահով չէ Հայաստանում, ԼԳԲՏՔ+ անձինք կարիք ունեն ազատ ինքնադրսևորման հնարավորթւյունների ու հարթակների, իրավունքների իրացման ու պաշտպանության՝ ո՛չ միայ հասարակության, այլ նաև կառավարության կողմից։

Արձանագրելով սեռական ուղղվածության ու գենդերային ինքնության (ՍՈւԳԻ) հիմքով դրսևորվող խտրականության ամենացավալի հետևանքներից մեկը, մենք կոչ ենք անում բոլորին զերծ մնած ատելությունից ու բռնություններից, կոչ ենք անում կառավարությանը հրատապ օրակարգով ամրագրել սեռական ուղղվածությունն ու գենդերային ինքնությունը՝ որպես խտրականությունից պաշտպանված հիմքեր, ինչպես նաև կյանքի կոչել հակախտրականության՝ «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքը։

Ուսումնասիրելով նաև նույնասեռական զույգի ինքնասպանության պատճառները, մենք բարձրաձայնում ենք ՍՈւԳԻ հիմքով ընտանեկան բռնության մասին, որի մասին խոսել են զույգի ընկերները։ Ներքոնշյալ կարող եք տեսնել երիտասարդ տղաներից մեկի՝ Արսենի մայրիկի մահվան կոչն ուղղված իր որդուն, ինչպես նաև հանրայնացված անձնական խոսակցությունը, որը բարձրաձայնում է  տնտեսական բռնության մասին՝ հեռախոսը վերցնելու և այլ դրսևորմամբ։ Ակնհայտորեն նշվում է, որ եթե հայրն իմանար՝ կսպաներ։ Այս ամենը նպաստել է, որ տղան փախչի տանից, որից հետո, ընկերոջ հետ ինքնասպան է եղել։

 

Այսպիսով՝ մենք կո՛չ ենք անում բոլորին ապավինել մարդու հիմնարար իրավուքնների ու ազատությունների գերակայությանը, բարձրաձայնել ԼԳԲՏՔ+ անձանց նկատմամբ խտրականության և նրանց իրավունքների ոտնահարման դեպքերի մասին։

#DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #ДайверСитиНПО #Diversity #Բազմազանություն #Разнообразие #LGBT #HumanRights #LGBTRights #DCNGO #DCYouth #YouthVoice #DCRights #Gay #Lesbian #Bisexual #Trans #Queer #LGBTPeople

Loading