5 Pride Stories

Ծրագիրն իրականացվել է «Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան հասարակական կազմակերպության (ՀԿ) կողմից, ECOM-ի՝ առողջության, իրավունքների, գենդերային և սեռական բազմազանության Եվրասիական կոալիցիայի աջակցությամբ, Ռոբերտ Կարի քաղաքացիական հասարակության ցանցերի հիմնադրամի (CSF) ֆինանսական աջակցությամբ՝ հոմոֆոբիայի, բիֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված  (#IDAHOBIT2022):

Ծրագրի իրականացման ժամկետները

01․05․2022 – 30․06․2022

Ծրագրի նպատակը

Մասը կազմելով հոմոֆոբիայի, բիֆոբիայի, տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա նպատակներին (#IDAHOBIT2022)՝ բարձրացնել ԼԳԲՏՔ+ անձնանց մասին իրազեկվածությունը հայ հանրության շրջանում և նպաստել ԼԳԲՏՔ+ անձանց տեսանելիությանը Հայաստանում՝ «Բազմազանության ձայնը» մեդիայի շրջանակներում “5 Pride Stories” խորագրի ներքո հպարտության 5 փոդքասթերի հրապարակման միջոցով։

Հեռահար նպատակներ

Նպաստել հետագա ջատագովության գործողություններին, որոնք ուղղված են իրավահավասարության օրինական կարգավիճակի կայացմանը:

Ծրագրի խնդիրները

Շարունակաբար անդրադառնալ ԼԳԲՏՔ+ անձանց նկատմամբ խտրականության դեպքերին, հանրայնացնել նրանց մասին տեղեկություններ, ներկայացնել կյանքի բանավոր խատմություններ, որոնք կարող են աջակցել հասարակության շրջանում ԼԳԲՏՔ+ անձանց նկատմամբ վերաբերմունքի փոփոխությանը, մյուս կողմից թիրախավորելով հայ հանրությունը՝ իրազեկել նրանց ՀՀ-ում ԼԳԲՏՔ+ անձանց կյանքի, խնդիրների, մյւուս կողմից հաջողությունների ու դրական կենսափորձի մասին։

#TheVoiceofDiversity #5PrideStories #LGBT #HumanRights #LGBTRights #DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #DCNGO #TheVoiceofDiversity #5PrideStories

Loading