«Բազմազանությունը մեր միակ ընդհանրությունն է: Դրսևորեք այն ամեն օր»

Խուսափեք ուրիշներին պարտադրել այնպիսի արժեքներ, որոնք կարող են հակասական լինել կամ չհամապատասխանել այն մշակույթներին, որոնք տարբերվում են մեր սեփական մշակույթից:

Երբ շփվում եք այլ անձանց հետ, որոնք չեն տիրապետում ձեր մայրենի լեզվին, գիտակցեք, որ լեզվի իմացության իրենց սահմանափակումները ոչ մի կերպ չեն արտացոլում նրանց մտավոր, կամ ինտելեկտուալ գործունեության մակարդակը:

Ընդունել ու հասկանալ, որ օժանդակող մասնագիտության մեջ ներառվող գաղափարները, ինչպիսին են ընտանիքը, գենդերային դերերը, հոգևորը և հուզական բարեկեցությունը, շատ բազմազան են տարբեր մշակույթներում և ազդում են վարքի վրա:

Աշխատատեղում, կրթական միջավայրում և/կամ կլինիկական միջավայրում հանդես եկեք հօգուտ այն նյութերի, որոնք ներկայացնում են տարբեր մշակութային խմբեր տեղի համայնքում կամ ընդհանրապես հասարակության մեջ:

Պատշաճ ձևով միջամտեք, երբ նկատում եք մշակութային աննրբանկատության, կողմնակալության կամ նախապաշարմունքների դրսևորման վարքագիծ:

Ձեզանից տարբերվող մարդկանց ու գաղափարների նկատմամբ եղեք լսելու ունակ, հանդուրժող ու բարեհամբույր:

Մշակութային բազմազանության հիմքում ընկած է այն գաղափարը, որ յուրաքանչյուր անձ կարող է ավելի ընդլայնված հասարակության մեջ եզակի ու դրական ներդրում անել ոչ թե  չնայած այն հանգամանքին, որ տարբերվում է, այլ հենց տարբեր լինելու շնորհիվ:

Պատկերացրեք մի վայր, որտեղ բազմազանությունը ճանաչվում ու հարգվում է, տարբեր մշակութային գաղափարներն ընդունվում ու գնահատվում են, բոլոր խմբերի ներդրումները խրախուսվում են, մարդիկ հնարավորություն ունեն  դրսևորելու իրենց ողջ ներուժը, ավելին` չեն թաքցվում այդ տարբերությունները:

#DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #ДайверСитиНПО #Diversity #Բազմազանություն #Разнообразие #LGBT #HumanRights #LGBTRights #DCNGO #DCProjects #Queer #LGBTPeople #DiverseSociety #CulturalDiversity