Հարգելի՛ գործընկերներ սիրով տեղեկացնում ենք, որ մենք՝ «Բազմազանություն» սոցիալ-մշակութային, մարդասիրական ՀԿ-ն, ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության «Adapt-an-App Sprint» ծրագրի շրջանակներում իրականացնում է «Companion Map Armenia» ծրագիրը, որի շրջանակներում Կազմակերպությունը ստեղծում է «provodnik.online» հավելվածի հայաստանյան տարբերակը՝ «Ուղեցույցը»։
«Ուղեցույցն» ինտերակտիվ քարտեզ է, որի վրա տեղորոշված են հանրային վայրերն՝ ըստ դրանց մատչելիության հաշմանդամություն ունեցող անձանց համար: Հավելվածում ներառված է լինելու ՀՀ ողջ տարածքը։ Քարտեզում վայրերի մատչելիության տեղորոշումն իրականացվում է հավելվածը ներբեռնող և օգտագործող անձանց կողմից թողնված կարծիքների ու գնահատականների միջոցով (մատչելի է, մատչելի չէ, կիսով չափ է մատչելի և այլն)։ Շուտով հավելվածը կանցնի թեստավորման գործընթաց, որից հետո կգործարկվի, որի համար կազմակերպությանն անհրաժեշտ է տեղեկատվություն և աջակցություն համալրելու ու հստակորեն տեղորոշելու բոլոր վայրերն ու տարածքները։ Ի սկզբանե պլանավորում ենք տեղորոշել Երևանն ու Վանաձորը, որի համար հրավիրում ենք համագործակցության ոլորտում գործող բոլոր կառույցներին, ՔՀԿ ներկայացուցիչներին, անհատներին, ակտիվիստներին և բոլոր հետաքրքրված անձանց։
Հավելվածի կատարելագործման համար Կազմակերպությանն անհրաժեշտ տեղեկատվությունը ներառում է Հայաստանում գտնվող կառույցների, շինությունների և բոլոր այն վայրերի մատչելիության մասին բնութագիր, որոնք ունեք, և/կամ վիճակագրական տեղեկատվություններ։ Մասնավորապես․
- Թեքահարթակի առկայություն,
- Վերելակի առկայություն և մատչելիություն,
- Մատչելի զուգարանի առկայություն,
- Արդյո՞ք դռների լայնությունը բավարար է շարժասայլակի ելումուտի համար,
- Հետիոտնային անցումների մատչելիություն,
- Շարժասանդուխքի առկայություն և մատչելիություն,
- Տեղափոխման հարմարավետություն,
- Սահմանափակող կառույցներ (սյուններ, հատուկ ծածկույթ և այլն),
- Տեսաձայնային ու ձայնային ազդակակիրների առկայություն,
- Վերակառուցման ենթակա կամ վատթար վիճակում գտնվող կառույցներ և հաստատություններ և այլն։
Կազմակերպությունը հավատարիմ է մնում իր արժեքներին և շարունակում աշխատել խոցելի ու թիրախավորված անձանց համար։
Հետևեք ծրագրի վերաբերյալ տեղեկատվությանը այս հեշթեգների միջոցով․
#CompanionMapArmenia #CMA #UghecuycArm #Ուղեցույց #DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #ДайверСитиНПО #Diversity #Բազմազանություն #Разнообразие #LGBT #HumanRights #LGBTRights #DCNGO #DCProjects #Queer #LGBTPeople #PeopleWithDisabilities