«Բազմազանություն» ՀԿ-ն դեկտեմբերի 17-ին իրականացրեց «Հասարակության բազմազանությունը» ձեռնարկի շնորհանդեսը: Շնորհանդեսի ժամանակ իրականացվեց նաև պանելային քննարկում, որը կրում էր «Բազմազանությունը հայ հասարակության օրակարգում» խորագիրը։

Քննարկման բանախոսներն էին՝
Գրիգոր Երիցյանը՝ Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցության անդամ և «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի նախագահ,
Լուսինե Քարամյանը՝ սոցիալական աշխատանքի փորձագետ և հետազոտող,
Լուիզա Վարդանյանը՝ «ՓԻՆՔ» իրավապաշտպան ՀԿ-ի իրավաբան և իրավախորհրդատու,
Արտակ Ադ
ամը՝ «Բազմազանություն» ՀԿ-ի հիմնադիր-նախագահ, իրավապաշտպան:

«Հասարակության բազմազանությունը» խորագրով ձեռնարկի նպատակն է շոշափել անձի ինքնության մաս կազմող մի շարք բաղադրիչներ։ Ձեռնարկում զետեղված են նաև մարդկանց փոխհարաբերությունների, մոտեցումների մասին, աշխարհընկալման, իրականության, կոնֆլիկտների լուծումների, կոնֆլիկտազգայունության և այլ թեմաների մասին։ Ձեռնարկում շոշափվում են մեր իրականությունը բնութագրող որոշ իրավիճակներ։ Այնտեղ կարող ենք հանդիպել առաջարկություններ, որոնք հանդե են գալիս, որպես մարդկանց փոխհարաբերությունների բարելավման տարբերակներ։

#DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #ДайверситиНПО #Diversity #Բազմազանություն #Разнообразие #LGBT #HumanRights #LGBTRights #DCNGO #DCDiscussions