Հարգելի՛ հետևորդներ, ուրախ ենք տեղեկացնել, որ ևս մեկ անգամ հնարավորություն ենք ստացել համագործակցելու Հայաստանում Կանանց Հիմնադրամի հետ։ 

Հիշեցնենք, որ նախկինում հիմնադրամի հետ համագործակցել ենք «Խթանելով փոխօգնության ու ինքնահոգատարության մշակույթը» ծրագրի շրջանակներում։ 

Իսկ սույն թվականի մարտի 1-ին մեկնարկել ենք «Իմ մարմնի իրավունքները» խորագրով ծրագիրը։ 

Ծրագրի նպատակն է բարձրաձայնել կանանց ու աղջիկների սեռական առողջության ու սեռական վերարտադրողականության իրավունքի մասին։

Ծրագրի շրջանակներում պլանավորում ենք ստեղծել թվով երկու հոլովակ, որոնցից մեկը տեղեկատվական բնույթ է կրելու, իսկ մյուսը ներկայացնելու է մարզային ու երևանաբնակ երիտասարդների մասնակցությամբ բանավիճային հանիպում վերոնշյալ թեմայի շուրջ։

Ծրագրի շրջանակներում առաջին հերթին ցանկանում ենք բարձրաձայնել և վերացնել երևանաբնակ ու մարզաբնակ երիտասարդների միջև գոյություն ունեցող անջրպետը, նպաստել կարծրատիպերի վրեացմանն ու իրազեկվածության բարձրացմանը, մյուս կողմից թիրախային թեմայի շուրջ դիսկուրսի ակտիվացման միջոցով նախատեսում ենք հասնել  այս և նման հիմնախնդիրների լուծմանը։

#DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #ДайверСитиНПО #Diversity #Բազմազանություն #Разнообразие #LGBT #HumanRights #LGBTRights #DCNGO #DCProjects #Queer #LGBTPeople #WomensFundArmenia #TheRightsofMyBody

Loading