«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը (ՀԿ) հոկտեմբերի 21-ին, Երևանում իրականացրեց քամինգ աութի մասին թվով 8 տեսանյութերի փակ ցուցադրություն, որին ներկա էին ԼԳԲՏ անձինք, համախոհներ, ԼԳԲՏ համայնքահեն և մարդու իրավունքների ոլորտում աշխատող ՔՀԿ-ների ներկայացուցիչներ և հետաքրքրված այլ անձինք։
Տեսանյութերը ներկայացնում են ԼԳԲՏ և համախոհ անձանց կենսափորձը քամինգ աութ անելիս, որոնցում ԼԳԲՏ անձինք պատմում են քամինգ աութի կարևորության ու անհրաժեշտության մասին, իսկ համախոհները՝ թե ինչպես են դրականորեն փոխել իրենց վերաբերմունքը ԼԳԲՏ անձանց մասին, երբ իրենց մոտ քամինգ աութ են եղել։ Տեսանյութերում բոլոր հերոսները կարևում են հոկտեմբերի 11-ի՝ քամինգ աութի միջազգային օրը, որի նպատական է խրախուսել ու աջակցել ԼԳԲՏ անձանց, որոնք քամինգ աութ են անում։
Միջոցառման սկզբում տեղի ունեցավ պանելային քննարկում, որի խոսնակներն էին․
  • Լուիզա Վարդանյանը՝ «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ի փաստաբան և իրավախորհրդատու,
  • Ռուզաննա Ասլիկյանը՝ «Ծնողներ հանուն հավասարության» իրավապաշտպան ՀԿ-ի աշխատակից և սոցիալական աշխատող,
  • Արտակ Ադամը՝ «Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան ՀԿ-ի նախագահը։

Պանելային քննարկման ընթացքում խոսնակները քննարկեցին քամինգ աութի օրվա հետ կապված մի շարք հարցեր, ինչպես օրինակ ինչու է կարևոր հոկտեմբերի 11-ը, որքան լայն տարածում ունի Հայաստանում, ինչ միջոցառումներ ու գործողություններ պետք է ձեռնարկվեն օրվա շրջանակում և այլն։ Պանելային քննարկումը ֆասիլիտացնում էր ԲՍՄԻ ՀԿ-ի ֆոնդահայթհայթող Մելանին։ Քննարկումից հետո տեղի ունեցավ տեսանյութերի դիտումը։ Տեսանյութերը դիտելուց հետո միջոցառման բոլոր հյուրերի մասնակցությամբ ծավալվեց քննարկում, հնչեցին մի շարք հարցեր ու պատասխաններ։

Միջոցառմանը մասնակցում էր ընդհանուր առմամբ 30 անձ։

Տեսանյութերի ցուցադրությունը կազմակերպել էր «Բազմազանություն» ՀԿ-ն՝ Շվեդիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ և ՓԻՆՔ ՀԿ-ի կողմից հոկտեմբերի 11-ի՝ քամինգ աութի օրվան ընդառաջ տրամադրված ենթադրամաշնորհի միջոցով իրականացվող «Քամինգ աութը կարևոր է» ծրագրի շրջանակում։
Հիշեցնենք, որ «Քամինգ աութը կարևոր է» ծրագրի նպատակն էր հրապարակել քամինգ աութի մասին տեսանյութերի շարք, որը ներառում է ԼԳԲՏ և համախոհ անձանց կյանքի պատմություններ՝ նպաստելով ԼԳԲՏ անձանց նկատմամբ վերաբերմունքի փոփոոխությանն ու ԼԳԲՏ անձանձ տեսանելիության բարձրացմանը:

Loading