«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը (ՀԿ)  Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և «Մարդը կարիքի մեջ» հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի շրջանակում իրականացրեց «Նպաստել խտրականության նվազեցմանը Հայաստանում» ծրագիրը։

Ծրագրի տևողությունը 6 ամիս էր, մեկնարկը՝ 20․10․2021թ-ին։

«Նպաստել խտրականության նվազեցմանը Հայաստանում» ծրագրի նպատակն էր հարցում կատարելու միջոցով բացահայտել նախազորակոչի ընթացքում  ԳԲՏՔ+ անձանց, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն, մշակութային այլ ինքնություն ունեցող անձանց՝ ներառյալ ենթամշակույթ և հակամշակույթ կրող անձանց նկատմամբ խտրականության դեպքերը և պատրաստել համապարփակ զեկույց դրա վերաբերյալ, ինչպես նաև իրականացնել տեղեկատվական արշավ՝ սկիզբ դնելով հանրային դիսկուրսի՝ խտրականության ու բռնությունների դեպքերը հնարավորինս նվազեցնելու նպատակով։

«Բազմազանություն» ՀԿ-ն զեկույցի հիման վրա պատրաստել է նաև տեղեկատվական տեսանյութ խտրականության կանխարգելման մասին, ինչպես նաև ձեռնարկ՝ նախատեսված ԳԲՏՔ+ անձանց, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն, մշակութային այլ ինքնություն ունեցող՝ ներառյալ հակամշակույթ ու ենթամշակույթ կրող անձանց համար՝ մարդու իրավունքների մասին։ Պլանավորվում է նաև իրականացնել վերապատրաստման դասընթաց զինկոմիսարիատների և հոգեկան առողջության կենտրոնների աշխատակիցների համար։

Հիշեցնենք, որ ԲՍՄԻ ՀԿ-ն ստեղծվել է 2019 թվականին, որի գործունեության նպատակն է նպաստել Հայաստանում մշակութային բազմազանության զարգացմանն ու ճանաչմանը՝ իրավապաշտպան, սոցիալական, կրթական և տեղեկատվական գործունեության միջոցով։

#DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #EUforCSOs #PeopleinNeed #CSOs #GrassrootsInitiatives #ArmenianCSOs #Change #Youth #CivicEngagement #GetInspired #GetInvolved

Loading