Դե ինչ, մենք շարունակում ենք ակտիվորեն աշխատել ու նպաստել Հայաստանում ԼԳԲՏՔ+ անձանց տեսանելիության բարձրացմանը՝ նպաստելով համայնքի համար նոր հնարավորությունների ստեղծմանը. «Բազմազանություն» ՀԿ-ն զարգացնում է իր թիմի հմտություններն ու կարողությունները՝ հանուն ԼԳԲՏՔ+ անձանց կյանքի որակի բարելավման։
Այս հրապարակմամբ ներկայացնում ենք որոշ թարմացումներ, որոնք կազմակերպության կատարած աշխատանքների խոսուն վկայությունն են։
Մայիսի 1-ին «Բազմազանություն» ՀԿ-ն տոնեց իր 4-րդ տարեդարձը, որի կապակցությամբ հրապարակեց «Մենք 4 տարեկան ենք» խորագրով տեղեկատվական մի կարճ տեսանյութ (տե՛ս այստեղ)։ Հիշեցնենք, որ նախորդ տարի, երբ լրանում էր կազմակերպության 3-ամյակը, մեր թիմը որոշեց իր տարեդարձը տոնել մայիսի 1-ին՝ այդ խորհրդանշական օրը՝ աշխատանքի ու աշխատավորների միջազգային տոնին (տե՛ս այստեղ). կազմակերպությունը պաշտոնապես գրանցվել է ապրիլի 26-ին։
Ապրիլի 28-ին ժողով գումարելով՝ «Բազմազանության» թիմը նոր նախագահ ընտրեց Մարգարիտային, իսկ կազմակերպության նախկին նախագահ Արտակ Ադամը, ստանձնեց նոր պարտականություններ՝ դառնալով ծրագրերի համակարգող ու զարգացման պատասխանատու։
Հավելենք, որ կազմակերպությունն ունի 14 թիմակից։
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս «Բազմազանություն»-ը միացավ հոմոֆոբիայի, բիֆոբիայի, տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակում անցկացվող միջոցառումներին՝ տեղեկատվական տեսապատկերներ և տեսանյութ հրապարակելով՝ կոչ անելով բարձրաձայնել ԼԳԲՏՔ+ անձանց իրավունքների մասին (տե՛ս այստեղ)։ Նշենք նաև, որ մեր կազմակերպության զարգացման պատասխանատուն մասնակցեց գործընկեր «Նոր սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի անցկացրած պանելային քննարկմանը (տե՛ս այստեղ)։
Ի դեպ, կազմակերպությունը փնտրում է ֆոնդեր որոնողի (մանրամասն տե՛ս այստեղ)։
Իսկ եթե ցանկանում եք միանալ կազմակերպությանը որպես կամավոր կամ պարզապես դառնալ թիմի անդամ, լրացրեք անդամակցության հայտադիմումը (տե՛ս այստեղ)։ Մեր գործունեությանը մանրամասն կարող եք ծանոթանալ «Հաճախ տրվող հարցեր» բաժնում։
Շնորհավո՜ր հպարտության ամիս 🏳️🌈
#DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #ДайверСитиНПО #Diversity #Բազմազանություն #LGBT #HumanRights #LGBTRights #DCNGO #DCYouth #YouthVoice #DCRights #Gay #Lesbian #Bisexual #Trans #Queer #LGBTPeople #IDAHOBIT2023#IDAHOBIT#LGBT